Եվրոպա

Չինաստանը Մեծ Բրիտանիային կոչ է արել վերացնել հակաչինական պատժամիջոցները

2 րոպեի ընթերցում

Չինաստանը Մեծ Բրիտանիային կոչ է արել վերացնել հակաչինական պատժամիջոցները

Չինաստանը Մեծ Բրիտանիային կոչ է արել վերացնել չինական ընկերությունների դեմ պատժամիջոցները, հակառակ դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ իրենց օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի Առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Լոնդոնի կողմից չինական ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակումների կիրառումը՝ Ռուսաստանի հետ կապերի պատճառով:

«Չինաստանը Մեծ Բրիտանիային կոչ է անում անհապաղ վերացնել պատժամիջոցները ՉԺՀ-ի համապատասխան կազմակերպությունների նկատմանբ ՝ հաշվի առնելով չին-բրիտանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան», - նշել է նախարարության ներկայացուցիչը:

Առևտրի նախարարությունում նաև ընդգծել են, որ «Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ վճռականորեն պաշտպանելու իր ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը»։ Պեկինից հավելել են, որ «Չինաստանի և Ռուսասանի ընկերությունների միջև սովորական համագործակցությունը չպետք է առնչվի երրորդ կողմին»:

Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցանկում է ներառել օտարերկրյա ընկերություններ, այդ թվում՝ 142 ընկերություն ԱՄԷ-ից, 39-ը՝ Չինաստանից, 3-ը՝ Թաիլանդից և 2-ը՝ Հնդկաստանից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում