Սպորտ

Սևան քաղաքում անցկացվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Վալերի Մնացականյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի առաջնություն

2 րոպեի ընթերցում

Սևան քաղաքում անցկացվել է   ՀՀ վաստակավոր մարզիչ Վալերի Մնացականյանի հիշատակին նվիրված բռնցքամարտի առաջնություն

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում անցկացվել է  բռնցքամարտի երիտասարդների և պատանիների առաջնություն, որը  նվիրվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Վալերի Մնացականյանի հիշատակին: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը տեղեկացրեց, որ հուշամրցաշարին մասնակցել է  հանրապետության տարբեր համայնքներից ժամանած 190 բռնցքամարտիկ:

Առաջնությունն անցկացվել է նաև մարզում բռնցքամարտի մասսայականացման, ուժեղագույն պատանի բռնցքամարտիկներ ի հայտ բերելու և մարզի հավաքական թիմը համալրելու նպատակով: 

«ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, բռնցքամարտի բազմավաստակ մարզիչ, Սևան քաղաքում բռնցքամարտի զարգացման գործում լուրջ ավանդ ունեցած Վալերի Մնացականյանը երկար տարիներ մարզել է բազմաթիվ երիտասարդների, որոնք մեծ հաջողությունների են հասել և արժանացել աշխարհի, եվրոպայի, հանրապետական ու մարզային բարձր տիտղոսների:  Նրա սաներն այսօր դարձել են արդեն մարզիչներ, սպորտի վարպետներ՝  շարունակելով Վալերի Մնացականյանի ոգով կրթել նոր բռնցքամարտիկների, որոնք դեռ նորանոր բարձունքների են հասնելու, նրանց շնորհիվ աշխարհի ու եվրոպական ռինգերում ծածանվելու է հայոց եռագույնը»,-նշեց Գևորգ Սարգսյանը:

Առաջնության հաղթողները պարգևատրվել են   մեդալներով, պատվոգրերով, նվերներով և գավաթներով, իսկ մարզիչները՝ շնորհակալագրերով:

Մրցանակները հաղթողներին են հանձնել  Վալերի Մնացականյանի որդին՝ Ալիկ Մնացականյանը, և թոռները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում