Մերձավոր Արևելք

Նախագահ Աունը դատապարտել է իսրայելական ագրեսիան Լիբանանի դեմ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Աունը դատապարտել է իսրայելական ագրեսիան Լիբանանի դեմ

Լիբանանի նախագահը Ջոզեֆ Աունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելի հարձակումները երկրի վրա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

«Մենք դատապարտում ենք Իսրայելի հարձակումները Լիբանանի տարածքների վրա և զգուշացնում ենք, որ Լիբանանը որպես մեզ հետ կապ չունեցող պատերազմներին աջակցելու հարթակ օգտագործելը կրկին մեր երկիրը ռիսկի կենթարկի»,- հայտարարել է նախագահ Աունը։

Նա նաև դատապարտել է լիբանանյան արմատական «Հեզբոլլահ» շարժման կողմից Լիբանանի տարածքից Իսրայելի վրա իրականացված հարձակումները՝ նշելով, որ դրանք խաթարում են կառավարության ջանքերը՝ «Լիբանանը հեռու պահել տեղի ունեցող վտանգավոր ռազմական բախումներից»։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում