Մերձավոր Արևելք

Իսրայելը լիբանանյան 50 գյուղի բնակիչների տարհանվելու կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Իսրայելը լիբանանյան 50 գյուղի բնակիչների տարհանվելու կոչ է արել

Իսրայելի զինվորականները կոչ են արել Լիբանանի արևելյան և հարավային շրջանների մոտ 50 գյուղի բնակիչներին տարհանվել՝ հնարավոր հարվածներից առաջ` ի պատասխան Իսրայելի վրա «Հեզբոլլահի» կողմից բացված կրակի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AP գործակալությունը։

«Հեզբոլլահ»-ը հայտնել է իսրայելական կողմի դեմ կրակ բացելու մասին՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության և «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։

Իսրայելի զինվորականները կոչ են արել խաղաղ բնակիչներին տարհանվել իրենց տներից և գյուղերից առնվազն 1000 մետր հեռավորության վրա՝ տեղափոխվելով բաց տարածքներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում