ԱՄԷ-ից Հայաստան թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ. ԱԳՆ
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունն իրականացնում է կարիքի գնահատում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին օդային ճանապարհով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։ Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«ԱԳՆ նախորդիվ տարածված հայտարարության հիման վրա այս պահին իրականացվում է կարիքի գնահատում: Հետաքրքրություն ցուցաբերած քաղաքացիներին խնդրում ենք այս պահին պարզապես լրացնել հայտը:
Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցված քաղաքացիների հետ:
Այդ ընթացքում հաշվի կառնվեն անվտանգային իրավիճակի զարգացումները, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից այլընտրանքային վերադարձ ապահովելու հնարավորությունները:
Ինչպես տեղեկացրել ենք, տվյալ թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին, տարեց և առողջական խնդիր ունեցող անձանց», - նշել են նախարարությունից։