Հայաստան

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կօգնի Հայաստանի քաղաքացիներին Օմանի տարածքով գալ Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կօգնի Հայաստանի քաղաքացիներին Օմանի տարածքով գալ Հայաստան

ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

«Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ 

Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց», - տեղեկացնում է նախարարությունը։ 

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում