Իրան

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել «բռնության պարույրը»

2 րոպեի ընթերցում

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել «բռնության պարույրը»

Հռոմի պապ Լևոն 14-րդը Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ուղերձում «խորը մտահոգություն» է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի առնչությամբ և կոչ է արել դադարեցնել բռնությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես ի սրտե կոչ եմ անում ներգրավված կողմերին ստանձնել բարոյական պատասխանատվություն՝ կանգնեցնելու բռնության պարույրը, քանի դեռ այն չի դարձել անդառնալի անդունդ», - ասել է Հռոմի պապը։

«Կայունությունն ու խաղաղությունը չեն կառուցվում փոխադարձ սպառնալիքներով կամ զենքի միջոցով.... այլ միայն ողջամիտ, անկեղծ և պատասխանատու երկխոսության միջոցով», - հավելել է քահանայապետը։

Փետրվարի 28-ին Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածներ են իրականացրել Իրանի ուղղությամբ։ Երկրում ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում՝ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Զոհերի թվում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմակայաններին։ Հարվածները շարունակվում են նաև մարտի 1-ին։ Իսրայելում՝ Թել Ավիվում, գրանցվել է իրանական հարվածներից առաջին զոհը, 27 մարդ վիրավորվել է։ Իսկ Բեյթ Շեմեշ քաղաքում իրանական բալիստիկ հրթիռի հարվածից 6 մարդ զոհվել է, առնվազն 18 մարդ՝ վիրավորվել։ Հորմուզի նեղուցում թիրախավորվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների միջնորդ Օմանի նավթատար լցանավը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում