Թուրքիա

Թուրքիան հերքել է Իրանի դեմ հարձակումներին աջակցելու վերաբերյալ տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հերքել է Իրանի դեմ հարձակումներին աջակցելու վերաբերյալ տեղեկությունները

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է այն տեղեկությունները, թե Անկարան իբր աջակցում է Իրանի վրա հարձակումներին՝ ընդգծելով, որ երկիրը չի մասնակցում այնպիսի հակամարտությունների, որոնց կողմ չի հանդիսանում և իր ռազմական ենթակառուցվածքները չի տրամադրում որևէ պետության շահերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությանը կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը։

«Որոշ սոցիալական ցանցերում շրջանառվող պնդումները, թե Թուրքիան աջակցում է Իրանի վրա վերջին հարձակումներին, լիովին անհիմն են և ապատեղեկատվություն», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Թուրքիան իր օդային, ցամաքային կամ ծովային ուժերը, այդ թվում՝ օդային տարածքը, օպերատիվ նպատակներով որևէ կողմի չի տրամադրում, ինչը երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության հիմնարար սկզբունքներից է։

Կառույցից նաև ընդգծել են, որ Թուրքիայի ինքնիշխան իրավունքները օդային, ցամաքային և ծովային տարածքի նկատմամբ լիակատար և անվիճելի են, և այդ տարածքների վերաբերյալ ցանկացած որոշում կայացվում է բացառապես ազգային անվտանգության գնահատականների հիման վրա և լիազոր մարմինների հսկողության ներքո։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում