Իրան

Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների առնչությամբ

Շվեյցարիան մտահոգված է Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների կապակցությամբ և կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն ու պահպանել միջազգային իրավունքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Շվեյցարիան խորապես անհանգստացած է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի այսօրվա հարվածներից և կոչ է անում լիովին պահպանել միջազգային իրավունքը՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային մարդասիրական իրավունքը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պաշտպանել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` فارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում