Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է մարզերի և Երևանի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 14-ին, Դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստում, հայտարարել էր, որ տարեկան երկու անգամ (հուլիսի վերջին՝ կիսամյակային և փետրվարին` տարեկան) կատարվելու է մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Գնահատումն իրականացվում է, ի թիվս այլնի, հիմք ընդունելով հետևյալ  չափանիշները՝

Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը, Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը, Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը, Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը, «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային համակարգի լրացվածության տոկոսը:

Գնահատման կարգն ու չափանիշները սահմանվել են ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, որի հիման վրա՝ 2026 թվականի փետրվարին ամփոփվել է մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքը:

Նշված չափանիշներով կատարված գնահատման հիման վրա՝ որոշվել են 2025 թվականի ընթացքում լավագույն ցուցանիշներն արձանագրած ստորաբաժանումները:

Այսպես, 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սյունիքի մարզի դատախազությունը, 2-րդ և 3-րդ հորիզոնականները հավասար միավորներով կիսել են Գեղարքունիքի մարզի դատախազությունն ու Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը, 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Լոռու մարզի դատախազությունը, 5-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արարատի մարզի դատախազությունը:

Մասնավորապես՝

Սյունիքի մարզի դատախազությունը, ի թիվս այլնի, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, պետությանն է վերադարձրել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ:

Գեղարքունիքի մարզում պետությանը պատճառված վնասից քրեական վարույթներով վերականգնվել է 144 միլիոն 703 հազար դրամ, Գավառ համայնքին է վերադարձվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա հողամաս, ինչպես նաև 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսով 4 հողամաս:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից դատարան է հանձնվել 603 քրեական վարույթ՝ 645 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 404 քրեական վարույթ՝ 438 անձի վերաբերյալ), որոնցից ծանր և առանձնապես ծանր՝ 59 քրեական վարույթ՝ 74 անձի վերաբերյալ: Դատարաններում ավարտվել է 370 քրեական գործ՝ 381 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 204 քրեական գործ՝ 217 անձի վերաբերյալ), որոնցից օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներով՝ 30 գործ՝ 32 անձի վերաբերյալ՝ ծանր հանցագործություններով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ առանձնապես ծանր հանցագործություններով: 2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 56 միլիոն 467 հազար դրամը:

Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 770 քրեական վարույթ՝ 822 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 561 քրեական վարույթ՝ 604 անձի վերաբերյալ): 2025 թվականին դատարաններում ավարտվել է 587 քրեական գործ՝ 641 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ): Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 71 միլիոն 892 հազար դրամը:

Արարատի մարզի դատախազության աշխատանքների արդյունքում, ի թիվս այլնի, 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով 5330 հա մակերեսով 65 հողատարածք և 5 այլ անշարժ գույք՝ մանկապարտեզի 2 մասնաշենք, 2 պուրակ և մշակույթի տուն:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում