Մոսկվան Աֆղանստանին և Պակիստանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մտահոգված է Պակիստանի և Աֆղանստանի միջև զինված բախումների կտրուկ սրմամբ և կոչ է անում կողմերին հրաժարվել այս վտանգավոր առճակատումից ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մտահոգված ենք Աֆղանստանի Իսլամական Էմիրության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև զինված բախումների կտրուկ սրմամբ, որոնց մասնակցում են կանոնավոր բանակի ստորաբաժանումներ, ռազմաօդային ուժեր և ծանր զենքեր։ Կան զոհեր երկու կողմերից, այդ թվում՝ քաղաքացիական անձինք», - նշված է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ռուսաստանը նաև կոչ է անում «բարեկամ Աֆղանստանին և Պակիստանին հրաժարվել վտանգավոր առճակատումից և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»՝ բոլոր տարաձայնությունները քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու համար։

Աֆղանստանի և Պակիստանի միջև բախումներին անդրադարձել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, տեղի ունեցած ուղիղ ռազմական բախումները լավ նախանշան չեն։ Հետևաբար, մենք հույս ունենք, որ դրանք կդադարեն հնարավորինս շուտ…. Բոլորի նման, մենք ուշադիր հետևում ենք այս իրավիճակին», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Կողմերն ինտենսիվ հարվածներ են հասցրել մեկը մյուսին։ Պակիստանից հայտնել են, որ իրենց գործողությունների ընթացքում սպանվել է 133 թալիբ զինյալ։ Իսկ Աֆղանստանը հայտնել է պակիստանցի 55 զինվորի սպանելու մասին։

Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Պակիստանի անվտանգությունը նրանց ներքին խնդիրն է։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը։ Իսկ Չինաստանը և Թուրքիան ընդգծել են երկխոսության և կայունության կարևորությունը։

Թուրքիա

Աֆղանստանի և Պակիստանի բախումների ֆոնին Չինաստանը և Թուրքիան ընդգծել են խաղաղության կարևորությունը

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար