Միացյալ Նահանգներ

Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 2-ի նիստը

1 րոպեի ընթերցում

Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 2-ի նիստը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Նյու Յորքում կնախագահի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մարտի 2-ի նիստը. սա համընկնում է ԱՄՆ-ի կողմից Խորհրդի նախագահության ստանձնման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ ըստ առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարության՝ սա նման առաջին դեպքը կլինի, երբ ԱՄՆ առաջին տիկինը կնախագահի Անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի մասնակիցները կքննարկեն կրթությունը, տեխնոլոգիաները, խաղաղությունը և անվտանգությունը։

Նիստի խորագիրն է «Երեխաները, տեխնոլոգիաները և կրթությունը հակամարտության ժամանակ»։

Մելանյա Թրամփը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում ենթադրաբար առևանգված ուկրաինացի երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման հանդեպ։ Փետրվարի 12-ին նրա գրասենյակը հայտարարել էր, որ Մելանյա Թրամփի օգնությամբ հինգ ուկրաինացի երեխա և 1 ռուս երեխա վերադարձվել են իրենց ծնողներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում