Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ- տնտեսական նշանակության 19 ծրագիր է իրականացվել

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն և պետական այլ ծրագրերով  սոցիալ-տնտեսական և կենսական  նշանակության 19  ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ ներդրված գումարի ընդհանուր չափը կազմել է 1 միլիարդ 132 միլիոն 890 հազար 912 դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանը, իրականացված 19 ծրագրերից սուբվենցիոն են 17-ը, որոնց իրականացման ուղղությամբ ներդրվել է 485 միլիոն 721 հազար 940 դրամ։ Մնացած երկու պետական ծրագրերով հիմնանորոգվել են ներհամայնքային ճանապարհները՝ 404 միլիոն 168 հազար 972  դրամ արժեքով և մանկապարտեզի շենքը՝ 243 միլիոն դրամ  արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Արծվանիստում կառուցվել է 3700 մետր ոռոգման, 8500 մետր խմելու ջրատար ցանցեր, 7280 մետր արտաքին լուսավորության ցանց, 3  աղբյուրակապ և սնուցող ջրատար, հիմնանորոգվել 5760 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ, մանկապարտեզի շենքի տանիքը։  Ընթացքի մեջ են գտնվում մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է 2025 թվականի ապրիլից։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի օգոստոսին։

Արծվանիստի մանկապարտեզի գործունեությունը դադարեցվել է 2016 թվականից՝ շենքային անբավարար պայմանների պատճառով։ Պետական ծրագրով հիմնանորոգված ճանապարհը տանում է դեպի միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական գլուխգործոցներից մեկը համարվող Վանեվան վանական համալիր՝ նպաստելով  գյուղում զբոսաշրջության  զարգացմանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը