Տուսկը բարձր է գնահատել հայ-լեհական հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Հայ-լեհական հարաբերությունները բարեկամական են՝ առանց որևէ նախապայմանների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

Տուսկը բարձր է գնահատել ՀՀ վարչապետի ջանքերը աշխարհաքաղաքական բարդ պայմաններում խաղաղության հասնելու ուղղությամբ՝ համոզմունք հայտնելով, որ  այն բարդ և մեծ աշխատանք պահանջող, բայց կարևոր ճանապարհ է։

«Մենք զգուշությամբ, բայց բաց ենք Եվրամիությունը ընդլայնելու հարցում, բոլոր այն երկրների համար, որոնք կրում են նույն արժեքները, ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Վստահ եմ, որ Ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում»,-ընդգծել է Լեհաստանի վարչապետը՝ դիմելով Փաշինյանին։

Անդրադառնալով Հայաստանի ու Լեհաստանի միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին, Տուսկը համոզմունք է հայտնել, որ անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցությունը բարենպաստ ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար։

Ավելի վաղ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ Կամիշը ստորագրել են ռազմատեխնիկական  համագործակցության հուշագիր։

Հայերեն العربية English Español Русский 中文

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել