Բանակցողներն աննախադեպ պատրաստակամություն են ցուցաբերել ԱՄՆ-Իրան հանդիպմանը. Օմանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունները տեղի են ունենում կառուցողական ոգով, բանակցողները ցուցաբերում են աննախադեպ պատրաստակամություն նոր և ստեղծագործական գաղափարների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին, որի խոսքերը մեջբերել է Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունը X-ում գրառման մեջ։

«Արտաքին գործերի նախարարն այսօր առավոտյան Ժնևում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ իրանաամերիկյան բանակցությունների շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական կողմի տեսակետներն ու առաջարկները, ինչպես նաև ամերիկյան բանակցային թիմի պատասխաններն ու հարցումները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հիմնական տարրերի և այս կարևոր հարցի վերաբերյալ բոլոր տեխնիկական և մոնիթորինգային ասպեկտներով ցանկալի համաձայնության հասնելու համար անհրաժեշտ երաշխիքների հետ», - նշված է գրառման մեջ։

Ըստ գերատեսչության գրառման՝ Ալ-Բուսայիդին պարզաբանել է, որ ջանքերը «շարունակվում են ինտենսիվորեն և կառուցողական ոգով՝ նոր և ստեղծագործական գաղափարների և լուծումների նկատմամբ բանակցողների աննախադեպ պատրաստակամության ֆոնին՝ ստեղծելով պայմաններ, որոնք կնպաստեն առաջընթացին և կհանգեցնեն արդար համաձայնագրի՝ կայուն երաշխիքներով»։

Նախարարի մեկնաբանությունները հրապարակվել են փետրվարի 26-ի առավոտյան՝ Ժնևում Օմանի միջնորդությամբ Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից առաջ։

Իրան

ԱՄՆ-ի հետ համաձայնությունը մոտ է, եթե բանակցությունները սահմանափակվեն Իրանի միջուկային խնդրով. Շամխանի

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին