Իրան

ԱՄՆ-ի հետ համաձայնությունը մոտ է, եթե բանակցությունները սահմանափակվեն Իրանի միջուկային խնդրով. Շամխանի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ համաձայնությունը մոտ է, եթե բանակցությունները սահմանափակվեն Իրանի միջուկային խնդրով. Շամխանի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև «անհապաղ համաձայնության» հասնելը հնարավոր է, եթե բանակցությունները սահմանափակվեն Իրանի կողմից միջուկային զենք չստեղծելու թեմայով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալի Շամխանին գրել է X հարթակի իր էջում:

«Եթե բանակցությունների հիմնական հարցը լինի Իրանի կողմից միջուկային զենք չարտադրելը, ապա դա համապատասխանում է առաջնորդի ֆեթվային և Իրանի պաշտպանական դոկտրինին, և անհապաղ համաձայնության հասնելը հնարավոր է», - գրել է Շամխանին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատարը նաև նշել է, որ Ժնևում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ունի «բավարար աջակցություն և լիազորություն նման համաձայնագիր կնքելու համար»։

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Իրանին երբեք չպետք է թույլ տրվի հարստացնել ուրանը և միջուկային զենք ստեղծել։ Իրանը հայտարարում է, որ երկիրը միջուկային զենք չի ստեղծի, սակայն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիան օգտագործել խաղաղ նպատակներով:

Ժնևում փետրվարի 26-ին ընթանում է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում