Աշխարհ

Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել

Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Աարգաու կանտոնում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։

Շվեյցարական RSI հեռարձակողն ավելի վաղ հաղորդել էր Աարգաու կանտոնում երեկույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցների մասին։

«Նախնական տեղեկությունների համաձայն` կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել», - սոցիալական ցանցերում հայտնել է կանտոնի ոստիկանությունը։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ, տարածքը շրջափակված է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում