Սիրիայի կառավարությունն ու դրուզները բանտարկյալների փոխանակում են իրականացրել

1 րոպեի ընթերցում

Սիրիայի կառավարությունը և Սուեյդայի նահանգի մի մասը վերահսկող դրուզական խմբավորումները 2025 թ․ հուլիսին տեղի ունեցած բախումներից ի վեր առաջին անգամ բանտարկյալների փոխանակում են իրականացրել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, այս մասին հայտնել է Սիրիայի կառավարության Սուեյդայի նահանգի լրատվական գրասենյակը։

Փոխանակման շրջանակում կառավարությունը վերադարձրել է Սուեյդայի դրուզական խմբավորումների 61 անդամի՝ սիրիական կառավարության 25 անդամի դիմաց։

Փոխանակումը տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հսկողության ներքո։

Սուեյդայում դրուզ խմբավորումների և սուննի բեդվին ցեղերի միջև լուրջ բախումներ էին տեղի ունեցել նախորդ տարվա հուլիսին։ Բախումներն ավելի էին սրվել, երբ կառավարական ուժերը մուտք էին գործել հիմնականում դրուզներով բնակեցված նահանգ՝ մարտերը ճնշելու համար։

Բախումները հանգեցրել էին դրուզներին աջակցող Իսրայելի կողմից Սիրիայի կառավարության դեմ ուղղված հարվածների։

Չնայած հուլիսի 20-ին ուժի մեջ է մտել կողմերի միջև հրադադարի համաձայնագիրը, սակայն լարվածությունը դեռևս շարունակվում է։ Բախումների հետևանքով, ըստ տեղական գնահատումների, ավելի քան 2000 մարդ է զոհվել։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան