Հայաստանում 10 հազար դրամով կբարձրանա 667 հազար մարդու կենսաթոշակ. նախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ապրիլից կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացնելու որոշումը վերաբերելու է 667 հազար մարդու, շատ քիչ դեպքերում բարձրացումը կարող է լինել 7-8 հազար դրամ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով որոշ շրջանակներից կողմից բարձրացված մտահոգությանը, թե ինչո՞ւ մինչև ընտրությունների նախաշեմը Կառավարությունը չէր բարձրացնում կենսաթոշակները՝ նախարարն ասաց, որ մինչ այս պահը կենսաթոշակները և նպաստները բարձրացրել են այլ եղանակով՝ հետվճարի եղանակով, մի քանի տարի առաջ եղել է ուղիղ բարձրացում, նաև այլ առավելություններ են տրվել 65-ն անց կենսաթոշակառուներին, օրինակ, առողջության ապահովագրություն և այլն:

«Բայց նաև եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել: Դա 2025 թվականին մեր գրանցած տնտեսական աճի ցուցանիշն է, որը մեզ հիմք է տալիս հարկաբյուջետային քաղաքականության այլ հետևություններ անել, նաև որոշումներ կայացնել, որոնք մինչև դա ավելի ռիսկային էին թվում: Դրանով պայմանավորված՝ որոշում է կայացվել, որ գրեթե բոլոր կենսաթոշակները, խոսքը վերաբերում է 667 հազար մարդու, բարձրանալու են 10 հազար դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ՝ կերակրող կորցնելու կենսաթոշակը և այլն: Շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7 կամ 8 հազար դրամ: Այս դեպքում խոսքը փոքրաթիվ քաղաքացիների մասին է, որոնք ստանում են արդեն իսկ բարձր կենսաթոշակ, միջինից մոտ 2 անգամ բարձր կենսաթոշակ ստացող քաղաքացիներին է սա է վերաբերվում»,-ասաց նախարարը:  

Բյուջետային ծախսը, որն անհրաժեշտ կլինի այս տարի այդ ծախսը հոգալու համար, կլինի մոտ 80 մլրդ դրամի շրջանակներում: Թորոսյանի խոսքով՝ Կառավարությունն այդ գումարն ունի, և վերաբաշխումների միջոցով դրանք կտեղափոխեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջե:

Կենսաթոշակների այս բարձրացման համար լինելու է մի քանի որոշում, դրանք կընդունվեն Կառավարության առաջիկա նիստերին:

Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները բարձրացնելու կառավարության մտադրության մասին փետրվարի 25-ին հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ