Վրաստան

Վրաստանը դրական է գնահատում Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան. Բոճորիշվիլի

1 րոպեի ընթերցում

Վրաստանը դրական է գնահատում Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան. Բոճորիշվիլի

Վրաստանը դրական է գնահատում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքը,  այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ հավելելով՝ այդ այցը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարևորում  է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը:

Նրա խոսքով՝ Թբիլիսին ևս իր ներդրումն է կատարում այդ գործընթացում:

Անդրադառնալով պնդումներին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում  Վրաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից՝ Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանի դերն անհնար է թերագնահատել:

«Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների գոյությունը, և դրանում ոչ մի վատ բան չկա», - ասել է նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում