Չինաստանը հորդորել է ԱՄՆ-ին և Իրանին զսպվածություն դրսևորել և հարցերը լուծել երկխոսության միջոցով

2 րոպեի ընթերցում

Չինաստանի իշխանությունները հույս ունեն, որ Միացյալ Նահանգները ռազմական հակամարտություն չի սկսի Իրանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։

«Մենք հույս ունենք, որ բոլոր կողմերը կգնահատեն խաղաղությունը, կդրսևորեն զսպվածություն և կլուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Պեկինը կաջակցի Թեհրանին Իրանի վրա ամերիկյան հարձակման դեպքում։

Դիվանագետը պարզաբանել է, որ ստեղծված իրավիճակում Չինաստանը «պատրաստ է շարունակել պատասխանատու խոշոր գերտերության իր դերը»։ Նա հավելել է, որ Չինաստանի իշխանություններն ուշադիր հետևում են Իրանի հետ կապված զարգացումներին։

«Չինաստանը հետևողականորեն կողմ է հանդես գալիս քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով խնդիրների լուծմանը։ Մենք դեմ ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միջազգային հարաբերություններում», - հավելել է Մաո Նինը։

Նա հիշեցրել է, որ Չինաստանը ավանդաբար բարեկամական հարաբերություններ է զարգացրել Իրանի հետ։ «Չինաստանն աջակցում է Իրանի կառավարությանը և ժողովրդին ազգային կայունությունն ապահովելու և նրանց օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու գործում», - ասել է նա։

Հայերեն Русский

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր

Էդգար Առաքելյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Ընտանիքում բռնությունը չունի քաղաքական պատկանելություն․ Արուսյակ Մանավազյան