Հայաստանը հետազոտում է մոդուլային ատոմակայանի կառուցման վերաբերյալ տարբեր երկրների առաջարկները

2 րոպեի ընթերցում

Հայաստանը դեռ վերջնական որոշում չունի, թե որ երկրի հետ է համագործակցելու մոդուլային ատոմային կայան կառուցելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արդեն որոշվել է, թե որ երկիրն է Հայաստանում կառուցելու նոր ատոմակայանը, քանի որ 10 տարի հետ նախատեսվում է փակել գործող Մեծամորի ատոմակայանը։

«Վերականգնվող էներգետիկան նոր հնարավորություններ է բացում մեր երկրի համար։ Մեր երկրում արևային էներգետիկան սրընթաց զարգանում է։ Դուք գիտեք, որ մեր երկրում ունենք խորհրդային ժամանակներում կառուցված ատոմակայան։ Վերջին տարիների ընթացքում մենք կարողացել ենք արևային էներգետիկայի ոլորտում ատոմային էլեկտրակայանի կարողություններին կրկնակի գերազանցող կարողություն հաստատել։ Եվ, հաշվի առնելով նշած գործընթացները, մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք չունենք։ Ուստի, մեր փորձագետների գնահատականով մեզ պետք է փոքր ատոմակայան, և ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել, որ փոքր մոդուլային տիպի ատոմակայան ենք ունենալու։    

Հիմա մենք քննարկում ենք այդ հնարավորությունը մեր գործընկերների հետ։ Մենք դա քննարկում ենք ԱՄՆ-ի Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի հետ։ Մենք որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար, և այս գործընթացը շարունակվում է,  դեռևս վերջնական որոշում չունենք, քանի որ հետազոտում ենք տարբեր առաջարկներ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հայաստանի կառավարությունը 2023 թվականին Հայաստանի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու որոշում էր ընդունել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պլանավորում է 2036 թվականից ունենալ մոդուլային ատոմակայան՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ քննարկումներ կան ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի հետ։  

Հայերեն العربية English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա