Հայաստան

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր նախագահ, Ինդոնեզիայի մշտական ներկայացուցիչ Սիդհարթո Ռեզա Սուրյոդիպուրոյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Գերատեսչությունից նշում են, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը Մարդու իրավունքների խորհրդի ինստիտուցիոնալ ամրապնդման կարևորության և մեխանիզմների ու մանդատների արդյունավետ գործառնության համար ռեսուրսների համալրման անհրաժեշտության վերաբերյալ:

Հանդիպման ընթացում ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է Մարդու իրավունքների խորհրդի ընթացիկ նստաշրջանին Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ երկամյա թեմատիկ բանաձևի մանրամասները: 

Ընդգծվել է, որ բանաձևը նպատակաուղղված է ցեղասպանության և զանգվածային այլ ոճրագործությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վաղ նախազգուշացմանը, կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը ու այդ ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համախմբմանը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում