Լուվրի թանգարանի տնօրեն է նշանակվել Վերսալի ղեկավարը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի կառավարությունը Վերսալի պալատի ղեկավար Քրիստոֆ Լերիբոյին նշանակել է Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանի տնօրեն այդ պաշտոնից Լորենս դե Կարի հրաժարականից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։

Ելիսեյան պալատից հայտնել են, որ 62-ամյա արվեստի պատմաբան Լերիբոյի գլխավոր խնդիրը կլինի ապահովել Լուվրի անվտանգությունը և արդիականացումը և իրագործել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Նոր վերածնունդ» նախագիծը, որը նախատեսում է Լուվրի վերանորոգում։ 2025 թվականին Մակրոնը հայտարարել էր Լուվրի վերանորոգման 800 միլիոն եվրոյի ծրագրի մասին։

Ըստ լրատվամիջոցի՝ Լերիբոն առաջին հերթին պետք է զբաղվի այն խնդիրներով, որոնց մասին հայտնի է դարձել 2025 թ. հոկտեմբերին Լուվրի հանրահայտ կողոպուտից հետո, որի ընթացքում թանգարանից գողացվել էին 88 միլիոն եվրոյի զարդեր, որոնք դեռ չեն վերադարձվել։

Այժմ նոր տնօրեն պետք է նշանակվի Վերսալի պալատում, որը Լերիբոն ղեկավարում է 2024 թվականից։  

Միևնույն ժամանակ նոր տնօրեն է նշանակվել նաև Օրսե թանգարանում. այն այժմ կղեկավարի Անիկ Լեմուանը։ Օրսե թանգարանի տնօրեն Սիլվեն Ամիկը մահացել էր 2025 թ. օգոստոսին։

Լորենս դե Կարը հրաժարական էր տվել Լուվրի թանգարանի տնօրենի պաշտոնից 2025 թ. հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտի, անվտանգության և շենքային պայմանների, ինչպես նաև աշխատակիցների գործադուլների պատճառով։

Աշխարհ

Լուվրի տնօրենը հրաժարական է տվել խոշոր կողոպուտի և թանգարանում բազմաթիվ այլ խնդիրների պատճառով

Հայերեն Русский

«ՈւսանողականFest»-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում

Բելգիայի գործարարները հետաքրքրված են Հայաստանով, կյանքի են կոչվում կոնկրետ ծրագրեր

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար