Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Իսրայել

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իսրայել։ Նրան Բեն Գուրիոն օդանավակայանում դիմավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Նախատեսվում է, որ Նեթանյահուն և Մոդին մասնավոր հանդիպում կանցկացնեն օդանավակայանում, որից հետո կմեկնեն Երուսաղեմ։

Այցի առնչությամբ Մոդին X հարթակում գրառման մեջ բարձր է գնահատել Իսրայելի հետ ամուր և բազմակողմանի ռազմավարական գործընկերությունը։

«Այսօր և վաղը ես պետական ​​այցով կլինեմ Իսրայելում։ Մեր երկրները կիսում են ամուր և բազմակողմանի ռազմավարական գործընկերություն։ Վերջին մի քանի տարվա ընթացքում կապերը զգալիորեն ամրապնդվել են։ Ես բանակցություններ կվարեմ վարչապետ Նեթանյահուի հետ, որի ընթացքում կքննարկենք տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղիները։ Ես նաև կհանդիպեմ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ», - նշել է նա գրառման մեջ։

Մոդին նաև նշել է, որ ելույթով հանդես կգա Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում։

«Սա հարգանքի տուրք է՝ ուղղված մեզ կապող խորհրդարանական և ժողովրդավարական ամուր կապերին։ Ես նաև կշփվեմ հնդկական սփյուռքի հետ, որը մեծ ներդրում է ունեցել Հնդկաստան-Իսրայել բարեկամության ամրապնդման գործում», - նշել է նա։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ