Զելենսկին հայտնել է մարտի սկզբին ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ եռակողմ հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ փետրվարի 26-ին Ժնևում տեղի կունենա ուկրաինական պատվիրակության հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, իսկ մարտի սկզբին արդեն տեղի կունենա եռակողմ հանդիպում ռուսական կողմի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը։

Լրագրողների հետ օնլայն հանդիպման ժամանակ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ առավոտյան հանդիպում է անցկացրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ։

«Նա վաղը հանդիպում կունենա ամերիկացի բանակցողներ Ուիթքոֆի և Քուշների հետ», - ասել է Զելենսկին։

«Երկրորդ հարցը՝ նախապատրաստվելու են եռակողմ հանդիպման, որն արդեն կլինի Ռուսաստանի հետ և, մեր կարծիքով, տեղի կունենա մարտի սկզբին», - հավելել է նա։

Նա նշել է, որ Ումերովի առջև խնդիր է դրել քննարկել ռազմագերիների հաջորդ փոխանակման մանրամասները։

Ումերովի հետ Ժնևում նախատեսվող հանդիպման մասին փետրվարի 24-ին հայտնել էր նաև Ուիթքոֆը։ Նա նաև հնարավոր էր համարել ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ եռակողմ բանակցությունների անցկացումն առաջիկա 10 օրվա ընթացքում։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում