Լուվրի տնօրենը հրաժարական է տվել խոշոր կողոպուտի և թանգարանում բազմաթիվ այլ խնդիրների պատճառով

1 րոպեի ընթերցում

Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանի տնօրեն Լորենս դե Կարը փետրվարի 24-ին հրաժարական է տվել 2025 թ. հոկտեմբերին տեղի ունեցած կողոպուտի, անվտանգության և շենքային պայմանների, ինչպես նաև աշխատակիցների գործադուլների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է դե Կարի հրաժարականի դիմումը։

Հոկտեմբերին թանգարանից գողացվել էին 88 միլիոն եվրոյի զարդեր, որոնք դեռ չեն վերադարձվել։ Նապոլեոն III-ի կնոջ՝ ֆրանսիական կայսրուհի Եվգենիայի թագը վնասվել էր։

Աշխարհ

Լուվրի թանգարանում կողոպուտի ժամանակ կայսրուհու վնասված թագը լիովին կվերականգնվի

Թանգարանում աշխատավարձի և վատ պայմանների առնչությամբ դժգոհությունը հանգեցրել է գործադուլների և թանգարանի աշխատանքի ժամանակ առ ժամանակ դադարեցման։ Փետրվարի կեսերին Լուվրում նաև խողովակ էր պայթել հայտնի «Մոնա Լիզայի» մոտ։ Ջրի արտահոսքից վնասվել էին թանկարժեք գրքեր։

Վերջերս նաև բացահայտվել էր տոմսերի հետ կապված խարդախություն, որը թանգարանին 10 միլիոն եվրոյի վնաս էր հասցրել։

Աշխարհ

Ֆրանսիայում 9 մարդ է ձերբակալվել Լուվրի տոմսերի հետ կապված խարդախության գործով

Հայերեն Русский