ՀՀ-ի համար հաշվետվողականության ամրապնդումը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին մեր ավելի լայն հանձնառության մի մասն է. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ընթացքում, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպվել է հարակից միջոցառում՝ «Մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թվային գործիքակազմի միջոցով» խորագրի ներքո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այն ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքների պաշտպանության շուրջ ու հումանիտար համագործակցությունը բախվում են աճող մարտահրավերների, նման պատասխանատվության նշանակությունն առավել քան ակնառու է դառնում։ Հայաստանի համար հաշվետվողականության ամրապնդումը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներին մեր ավելի լայն հանձնառության մի մասն է։ Մեր ազգային փորձը գործնական օրինակ է, թե ինչպես են այդ սկզբունքները ստանում ինստիտուցիոնալ մարմնավորում»,-նշել է Արարատ Միրզոյանը։

Նախարարը նաև շեշտել է, որ 2024 թվականին ՀՀ վարչապետի հրամանագրով Հայաստանում ներդրվել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ։

«Սա նշանավորեց հատվածական ու ժամանակավոր հաշվետվողականությունից գիտակցված անցում դեպի մարդու իրավունքների ոլորտում հանձնառությունների կառուցվածքային և շարունակական իրականացում՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ հիշողությունը, բարելավելով միջգերատեսչական համագործակցությունը և վերահաստատելով բարեխիղճ ներգրավվածությունը միջազգային մեխանիզմներում»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

ՀՀ արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ հաջորդիվ կայացել է պանելային քննարկում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի, ՄԱԿ երեխաների իրավունքների հարցերով կոմիտեի, ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Իր ելույթում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային գործընթացներում՝ թե՛ ՄԱԿ շրջանակներում և թե՛ տարածաշրջանային մակարդակում:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աննախադեպ թվով երկխոսություններ ենք ունեցել պայմանագրային մարմինների հետ, ներկայացրել ենք պարբերական զեկույցներ տարածաշրջանային կոնվենցիաների շրջանակներում և հյուրընկալել ենք մոնիտորինգային այցեր՝ միաժամանակ ապահովելով օպերատիվ համագործակցություն հատուկ ընթացակարգերի և Մարդու իրավունքների խորհրդի այլ մեխանիզմների հետ: Անցյալ տարվա մայիսին Հայաստանն անցավ Համընդհանուր պարբերական վերանայման չորրորդ փուլը»,-ընդգծել է Ռոբերտ Աբիսողոմանյանը։

Հայերեն العربية English Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ