Թրամփը Կոնգրեսի առջև ամենաերկար ուղերձում խոսել է Իրանի, Վենեսուելայի, Ուկրաինայի, նավթի և գազի ռեկորդային արդյունահանման մասին

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի առջև հանդես է եկել ամենամյա «Երկրի դրության մասին» ուղերձով։ Այն տևել է 1 ժամ 50 րոպե՝ դառնալով «Երկրի դրության մասին» երբևէ ամենաերկար ուղերձը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը, որն առանձնացրել է նախագահի ելույթի հիմնական հատվածները։

Ելույթի մի մասը Թրամփը նվիրել է Իրանի թեմային՝ նշելով, որ այդ երկրի հրթիռները սպառնում են Եվրոպային և շուտով կարող են հասնել ԱՄՆ։

«Նրանք արդեն մշակել են հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային և արտասահմանում մեր ռազմաբազաներին, և նրանք աշխատում են այնպիսի հրթիռների ստեղծման ուղղությամբ, որոնք շուտով ունակ կլինեն հասնել Միացյալ Նահանգներ։ Մենք չենք կարող դա թույլ տալ», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը միևնույն ժամանակ կրկին շեշտել է, որ Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել՝ հավելելով, որ կնախընտրեր դրա համար ուժ չկիրառել։

«Ես նախընտրում եմ այս խնդիրը լուծել դիվանագիտության միջոցով, բայց մեկ բան հստակ է՝ ես երբեք թույլ չեմ տա աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավորին միջուկային զենք ունենալ։ Ես նման բան չեմ կարող թույլ տալ», - ասել է նա։

Թրամփն Իրանին և նրա պրոքսիներին մեղադրել է «ահաբեկչություն, մահ և ատելություն տարածելու» համար։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականությանը, ԱՄՆ նախագահը նշել է, որ իր քաղաքականությունն է «խաղաղություն ուժի միջոցով»։ Նա նաև բարձր է գնահատել հունվարին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության գործողությունը, Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելքում ամերիկյան ուժերի հարվածները ենթադրաբար թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող նավակներին:

Ռուս-ուկրաինական հակամարտության թեմայով Թրամփը նշել է, որ իր վարչակազմը լարված աշխատում է «իններորդ պատերազմը» դադարեցնելու ուղղությամբ։ Նա կրկնել է, որ իր միջնորդությամբ ութ հակամարտություն է ավարտվել։

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումն ավելացել է օրական 600 000 բարելով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն վերջերս «մեր նոր բարեկամ և գործընկեր Վենեսուելայից» ստացել է շուրջ 80 միլիոն բարել նավթ։ Թրամփը նաև հայտնել է երկրում բնական գազի արդյունահանման ռեկորդային մակարդակի մասին։

Անդրադառնալով երկրի ներքին վիճակին՝ նա նշել է, որ ԱՄՆ տնտեսությունը շատ լավ վիճակում է, նվազել են բենզինի, դեղերի գները, հիփոթեքային տոկոսադրույքները։ Նա հայտարարել է, որ գների բարձրացումն այլևս խնդիր չէ։

Նախագահի խոսքով՝ իր քաղաքականության շնորհիվ երկրի սահմանները հուսալի պաշտպանության տակ են, և ԱՄՆ-ն աշխարհում կրկին հարգանք է վայելում։

Թրամփը շնորհակալություն է հայտնել պատերազմի հերոսներին, տղամարդկանց հոկեյի թիմին՝ Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու համար։ Հանրապետական նախագահը նաև քննադատել է դեմոկրատներին, ափսոսանք հայտնել Գերագույն դատարանի որոշման համար, որով անօրինական են համարվել Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը։

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս