Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

«Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը, այսինքն՝ կենսաթոշակները բարձրանում են իմ նշած սանդղակներից ավելի շատ։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք»,- ասել է Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետը նաև պարզաբանել է, թե ինչու է այդ որոշումը հիմա կայացվել։ «Դուք գիտեք, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում, ավելի բարձր է եղել նաև միջազգային կազմակերպությունների կանխատեսումներից։ Սա մեզ համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում, և Հայաստանի քաղաքացիներն այդ աճի արդյունքը պետք է տեսնեն իրենց կյանքում»,- մանրամասնել է վարչապետը։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10.000 դրամով՝ չհաշված հետվճարը, որի հիման վրա շահառուները դրանք կարող են բարձրացնել ևս 10.000 դրամով։ 

Հայերեն English Русский Türkçe

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի