ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄՄԿ տնօրենը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրների հասցեագրման հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արթուր Էրկենին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ՄՄԿ-ի հետ համագործակցությունը Երևանում գրասենյակի հիմնումից ի վեր՝ կարևորելով հատկապես ՄՄԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրները հասցեագրելու հարցում:

ԱԳ նախարարությունից փոխանցում են, որ Վահան Կոստանյանը ներկայացրել է փախստականների ինտեգրման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ թվում անդրադառնալով նաև «Փախստականներին և հյուրընկալող համայնքներին աջակցության ներառական ազգային շրջանակ» փաստաթղթին, որն ուրվագծում է այս ուղղությամբ առաջիկա երեք տարիներին ՀՀ կառավարության ռազմավարությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակարանային ապահովման և զբաղվածության ապահովման ծրագրերին:

Հայերեն العربية English Русский 中文

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26