Լը Պենի կուսակցությունն անվստահության քվե է առաջադրել կառավարությանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի «Ազգային միաբանություն» աջ կուսակցությունը, որը խորհրդարանում ներկայացնում է Մարին Լը Պենը, անվստահության քվե է առաջադրել կառավարությանը՝ մինչև 2035 թվականն ընկած ժամանակաշրջանի համար էներգետիկայի բնագավառում իշխանությունների ընդունած ռազմավարության հետ անհամաձայնության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ասվում է X-ում կուսակցության խմբակցության հայտարարության մեջ։

Աջ քաղաքական ուժերը դժգոհ են կառավարության ընդունած բազմամյա ռազմավարությունից, որն ընդունվել է՝ առանց խորհրդարանում քվեարկության։ Կուսակցությունը նաև պնդում է, որ դա կարող է ֆրանսիացիների համար առնվազն 300 միլիարդ եվրո արժենալ կա՛մ հարկերի բարձրացման, կա՛մ էներգիայի համար ավելի բարձր վճարների հաշվին։

Ըստ BFMTV-ի՝ «Ազգային միաբանությունը» կարծում է, որ նման էներգետիկ քաղաքականությունն արագացնում է էներգիայի անկայուն աղբյուրների զարգացումը և մեծ ռիսկ է ստեղծում պետական ​​ֆինանսների համար։

Հեռուստաալիքը նշում է, որ այս քվեարկությունն, ամենայն հավանականությամբ, կմերժվի, քանի որ ձախ կուսակցություններն ավանդաբար չեն աջակցում աջերի նախաձեռնություններին, իսկ Սոցիալիստական ​​կուսակցությունը, որի ձայները կարող են որոշիչ լինել, հայտարարել է, որ չի քվեարկի կաբինետին անվստահություն հայտնելու օգտին։

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը