Լը Պենի կուսակցությունն անվստահության քվե է առաջադրել կառավարությանը
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի «Ազգային միաբանություն» աջ կուսակցությունը, որը խորհրդարանում ներկայացնում է Մարին Լը Պենը, անվստահության քվե է առաջադրել կառավարությանը՝ մինչև 2035 թվականն ընկած ժամանակաշրջանի համար էներգետիկայի բնագավառում իշխանությունների ընդունած ռազմավարության հետ անհամաձայնության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ասվում է X-ում կուսակցության խմբակցության հայտարարության մեջ։
Աջ քաղաքական ուժերը դժգոհ են կառավարության ընդունած բազմամյա ռազմավարությունից, որն ընդունվել է՝ առանց խորհրդարանում քվեարկության։ Կուսակցությունը նաև պնդում է, որ դա կարող է ֆրանսիացիների համար առնվազն 300 միլիարդ եվրո արժենալ կա՛մ հարկերի բարձրացման, կա՛մ էներգիայի համար ավելի բարձր վճարների հաշվին։
Ըստ BFMTV-ի՝ «Ազգային միաբանությունը» կարծում է, որ նման էներգետիկ քաղաքականությունն արագացնում է էներգիայի անկայուն աղբյուրների զարգացումը և մեծ ռիսկ է ստեղծում պետական ֆինանսների համար։
Հեռուստաալիքը նշում է, որ այս քվեարկությունն, ամենայն հավանականությամբ, կմերժվի, քանի որ ձախ կուսակցություններն ավանդաբար չեն աջակցում աջերի նախաձեռնություններին, իսկ Սոցիալիստական կուսակցությունը, որի ձայները կարող են որոշիչ լինել, հայտարարել է, որ չի քվեարկի կաբինետին անվստահություն հայտնելու օգտին։