Բացահայտվել է քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման դեպք

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձին փոխանցելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստաբանը հանդիսանալով քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի պաշտպան, վերջինիս դրդմամբ նրա համար թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և քրեակատարողական հիմնարկում տեսակցության ընթացքում նրան փոխանցելու եղանակով, 2026 թվականի հունվարի 10-ին հանդիպել է կալանավորված անձի ազգականին և նրանից ապօրինի ձեռք բերել ծխախոտի տուփի մեջ փաթեթավորված՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ պարունակող զանգվածներ:

Այնուհետև, փաստաբանը թմրամիջոցների պարունակությամբ ծխախոտի տուփը թաքցնելով իր աշխատանքային պայուսակի մեջ՝ այցելել է քրեակատարողական հիմնարկ, սակայն այն չի կարողացել փոխանցել, քանի որ ՔԿՀ աշխատակիցներն անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցները:

Վ.Ա.-ի և Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), կալանավորված անձի նկատմամբ՝ 44-396-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության փորձը):

Վ.Ա.-ի և Դ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը