Զբոսաշրջիկը մեկ հարթակով կկարողանա բժշկական ծառայություններ ընտրել Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում բժշկական զբոսաշրջությանը և կոնկրետ ծրագրեր է նախատեսում այս ուղղությունը զարգացնելու համար։ Դա բխում է զբոսաշրջության ռազմավարությունից։ Դեռ նախորդ տարի ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնեց ու անցկացրեց բժշկական զբոսաշրջության համաժողով, որում ընդգրկված էին թե՛ պետական կառույցների, թե՛ մասնավոր հատվածի, բուժհաստատությունների, ապահովագրական, իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը նշեց, որ ընթացիկ տարում այս ուղղությամբ ևս առաջ կգնան։   

«ՄԱԿ-ի հետ համատեղ այս տարի անցկացնելու ենք բժշկական զբոսաշրջության համաժողով։ Հայաստանում կլինեն այնպիսի երկրների մասնագետներ, որոնք ունեն հաջողված փորձ այս ոլորտում։ Սա շատ լավ հնարավորություն է մեզ համար»,-ասաց Լուսինե Գևորգյանը։  

Ոլորտի զարգացման համար շուտով կգործարկվի նոր թվային գործիք։ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կգործարկվի հարթակ, որտեղ հասանելի կլինեն հայաստանյան բժշկական ծառայությունները, մասնագետները։  

«Որակյալ բժշկական ծառայությունները մեկ տեղում հասանելի կլինեն զբոսաշրջիկների համար։ Այսինքն, միևնույն հարթակում հնարավոր կլինի գտնել տարբեր բժշկական ծառայություններ, լավագույն բժիշկներին, որոնք ունեն լիցենզիա, դրանից բացի կապվել ապահովագրողի, զբոսաշրջային օպերատորների հետ, կնքել պայմանագիր։ Հարթակում ներկայացված կլինեն ամենատարբեր բժշկական ծառայություններ, այդ թվում՝ բարդ վիրահատություններ»,-ասաց Լուսինե Գևորգյանը՝ ընդգծելով, որ նման դեպքում  պաշտպանված կլինեն թե՛ բժիշկը, թե՛ զբոսաշրջիկը։

Հայերեն العربية English Français

Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի

Արթուր Սերոբյանը լեհական «Լեխիա Գդանսկ»-ին կմիանա 2027 թվականին

Սեպտեմբերի 14-ի միջոցառումների անոնս

Գերմանացի բնապահպանները դատական հայց են ներկայացրել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցության առնչությամբ

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

BRICS առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի