Վարդաձոր գյուղում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 15 ծրագիր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 15 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 885 միլիոն 738 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, ծրագրերից 14-ն իրականացվել են սուբվենցիոն, մեկը՝ պետական  ծրագրերի  շրջանակներում։

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է 4290 գծամետր ճանապարհ, մասնակի նորոգվել է մշակույթի կենտրոնը, կառուցվել է 11870 մետր խմելու, 15800 մետր ոռոգման ջրատար ցանցեր, 50 խմ տարողության խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբար, 4800 մետր արտաքին լուսավորության ցանց։  

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում վերանորոգվում է Վարդաձորի միջնակարգ դպրոցի շենքը՝ 202 միլիոն դրամ արժեքով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսից և կավարտվեն 2026 թվականի մարտին։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը