Մարտունեցի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանին շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը, կոչումը շնորհվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում։ Սիմոն Սիմոնյանին ու սպորտի վարպետի կոչման արժանացած մարզիկներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել՝  Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պահելու համար:

Բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը 2024 թվականի Հայաստանի ու Եվրոպայի չեմպիոնն է։ Ծնվել է 2008 թվականին, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։ Մարզվել է Մարտունիի մարզադպրոցում՝ մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանների  գլխավորությամբ։

«Մեզ համար այս կոչումը չափազանց մեծ գնահատական ու պատիվ է, քանի որ Սիմոն Սիմոնյանը մեր մարզադպրոցի առաջին բռնցքամարտիկն է, ով կարողացավ ստանալ Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի կոչումը։ Նա հաջորդ տարի արդեն հանդես է գալու մեծահասակների առաջնությունում, որտեղ պահանջներն ավելի խիստ են, ու չեմպիոնական կոչումների համար պայքարը շատ ավելի բարդ է։ Սակայն մենք վստահ ենք, որ Սիմոնը կգրավի նորանոր բարձունքներ»,-ներկայացրեց Գևորգ Սարգսյանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը