«Նոր գիրք»-6/26. Կամյու, Կազարես, Ջոնսոն, Կարապետյան

5 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Ալբեր Կամյու, Մարիա Կազարես, Նամականի. 1944-1959

Նրանք հանդիպել են Փարիզում 1944 թվականի հունիսի 6-ին՝ դաշնակիցների ափ իջնելու օրը: Մարիան քսանմեկ տարեկան էր, Կամյուն` երեսուն: Ալբերն ամուսնացած էր, երկվորյակ երեխաների հայր: Նրանք բաժանվում են... 1948 թվականի հունիսի 6-ին պատահաբար հանդիպում են Սեն Ժերմեն բուլվարում, վերագտնում են մեկմեկու և այլես չեն բաժանվում:

Այս նամակագրությունը վկայությունն է նրանց անհաղթահարելի սիրո: 1960 թվականի հունվարին մահը նրանց բաժանելու էր, բայց դեռևս տասներկու տարի ապրելու էին՝ սովորելով քայլել «հպարտությունից լիովին զուրկ սիրո պրկված պարանի վրայով», իրար չլքելով, երբևէ իրար չկասկածելով:

Կամյուի դստեր՝ Կատրինի բառերով՝ «Այս նամակները մոլորակն ավելի ընդարձակ են դարձնում, տիեզերքն՝ ավելի լուսավոր, օդն՝ ավելի թեթև միայն այն պատճառով, որ նրանք գոյություն են ունեցել»: Կազմող՝ Բեատրիս Վայան։ Նախաբանը՝ Կատրին Կամյուի։ Թարգմանությունը Ֆրանսերենից՝ Ռուզան Միրզոյանի։ Խմբագիր՝ Շողեր Խաչատրյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Դոկտոր Սպենսեր Ջոնսոն և Քրիստիան Ջոնսոն, «Ո՞ւր է իմ Պանիրը՝ երեխաների համար»

Ո՞ւր է իմ Պանիրը: Այս հարցը տանջում է չորս փոքրիկ ընկերներին՝ Հոտառուին, Վազկանին, Հըմին ու Գըմին: Նրանք ապրում են մի մեծ Լաբիրինթոսում և ամեն առավոտ վազվզում են այդ տարածքում՝ փնտրելով այն, ինչը երջանկացնում է իրենց՝ Կախարդական Պանիրը: Երբ գտնում են Պանիրը, նրանց թվում է, թե այն հավերժ այդտեղ է լինելու, մինչև որ մի առավոտ Պանիրն անհետանում է, և ամեն բան փոխվում է:

Ո՞ւր է իմ Պանիրը: Այն կվերադառնա՞, թե՞ ընկերները ստիպված կլինեն Նոր Պանիր փնտրել անծանոթ արահետներում ու անկյուններում, որոնք երբեք նախկինում չեն հետազոտել:

Այժմ երեխաները նույնպես կարող են վայելել այս հիասքանչ պատմությունը, որը ցույց է տվել միլիոնավոր մեծահասակների՝ ինչպես վարվել փոփոխությունների հետ իրենց կյանքում: «Ո՞ւր է իմ Պանիրը՝ երեխաների համար» գիրքը կօգնի երեխաներին վաղ տարիքից դիտարկել փոփոխությունը՝ որպես մի լավ բան, որը բացում է նոր հնարավորություններ:

Իսկ գունեղ նկարազարդումների շնորհիվ՝ Պանրի հետևից գնալն է՛լ ավելի զվարճալի է դառնում: Թարգմանիչ՝ Նազելի Կարապետյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ն:

Նոն ֆիքշն գրականություն. Գոռ Կարապետյան, LinkedIn 101

LinkedIn հարթակն աշխարհի ամենամեծ «բիզնես կենտրոնն» է։ Սոցիալական այս հարթակում ակտիվ են 65 միլիոն որոշում կայացնողներ և 10 միլիոն C-level ղեկավարներ։ Այս գիրքն առաջարկում է անձնային բրենդնայդ միջավայրում ձևավորելու և բիզնես ազդեցության նպատակով գործադրելու համակարգված լուծումներ։  Գիրքը հագեցած է տեղական և միջազգային օրինակներով ու պատմություններով: Գլուխների վերջում կան թեմատիկ հարցեր, որոնք միասնաբար կազմում են 101 կառուցվածքային հարց։ Դրանք ուղղված են կոնկրետ B2B խնդիրների լուծմանը. դիրքավորում, վստահության ձևավորում, որոշում կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցում և երկարաժամկետ մասնագիտական հեղինակության ձևավորում։ Այս մոտեցումը թույլ է տալիս նյութը կիրառել փուլային և գործնական եղանակներով։ Ներկայացված են բազմաթիվ կիրառական սկզբունքներ, ներառված են QR կոդեր, որոնք ընթերցողին ուղղորդում են դեպի լրացուցիչ գործիքներ և օժանդակ նյութեր՝ գիրքը դարձնելով առավել գործնական ու կիրառելի։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն