Երևան

Երևանի քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը փոսալցման աշխատանքների նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը փոսալցման աշխատանքների նկատմամբ

Երևանում իրականացվող փոսալցման աշխատանքների շրջանակներում իրականացվել է մոտ 13 հազար քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում։

Նրա խոսքով՝ ժամանակավոր տեղային լուծում է տրվել նաև մոտ 320 փոսերի դեպքում, որոնք գույքագրված են՝ հետագայում անդրադառնալու համար։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրական գնահատեց փոսալցման աշխատանքների տեմպը։

«Փետրվար ամսվա կեսերին մենք մեծ ծավալի աշխատանք ենք տեսնում։ Իհարկե, նաև խնդիրներն են մեծածավալ, նաև որոշակի հրատապ լուծումներ պահանջող։ Այնուամենայնիվ, մենք որոշակի խնդիրներ արձանագրել ենք վարչական շրջաններում։ Ինչ-որ տեղերում ունեցել ենք լավ արդյունքներ, ինչ-որ տեղ հարցեր, այնուամենայնիվ, առաջացել են»,-նկատեց Ավինյանը։

Քաղաքապետը դատապարտեց առանց բիտումի փոսալցման փորձ կատարած որոշ շինարարական ընկերությունների վարքագիծը՝ հանձնարարելով ուժեղացնել վերահսկողությունն այդ առումով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում