Քաղաքականություն

Հայաստանի ԱԺ պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ընթացքում անդրադարձել են արդիական մի շարք խնդիրների

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ պատգամավորները ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ընթացքում անդրադարձել են արդիական մի շարք խնդիրների

ՀՀ ազգային ժողովն ամփոփել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության մասնակցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ն ամփոփող տեսանյութ է հրապարակել:

ԵԱՀԿ ԽՎ ձմեռային  նստաշրջանի աշխատանքները մեկնարկել էին փետրվարի 18-ին Ավստրիայում: Վիեննա էին մեկնել Հայաստանի ԱԺ պատգամավորները՝ կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ:

Երկօրյա նիստերի առանցքում են եղել  ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների խնդիրները, ժողովրդավարական հարցերը, ինչպես նաեւ տնտեսական, բնապահպանական ուղղությունները:

Տարբեր ձևաչափերով ընթացող նիստերին ԱԺ պատգամավորները հանդես են եկել ելույթներով և անդրադարձել արդիական մի շարք խնդիրների:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք հոդվածը` العربيةРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում