Ուկրաինայի 2026 թվականի հումանիտար օգնության ծրագիրը ֆինանսավորվել է 14%-ով. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի բնակիչների հումանիտար կարիքները բավարարելու համար ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության կողմից ընթացիկ տարվա համար պահանջվող 2,3 միլիարդ դոլարի չափով բյուջեն ֆինանսավորվել է միայն 14%-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանի մամուլի ծառայության ղեկավար Ալեսանդրա Վելուչին:

«Ուկրաինայի համար 2026 թվականի հումանիտար օգնության ծրագիրը, որը նախատեսված է 2,3 միլիարդ դոլար հանգանակելու համար, փետրվարի 19-ի դրությամբ ֆինանսավորվել է միայն 14%-ով», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունից հայտնել էին, որ 2025 թվականի համեմատությամբ 2026 թվականին Կիևին օգնության համար պահանջվող ֆինանսավորման ծավալը նվազեցվել է 12%-ով։ 2025 թվականի համար պահանջվել է 2,6 միլիարդ դոլար: Վարչության տվյալների համաձայն՝ Ուկրաինայի համար ծրագրերի խոշորագույն դոնորներն են եղել Եվրամիությունը (250 միլիոն դոլար), Նորվեգիան (161 միլիոն դոլար), Գերմանիան (157 միլիոն դոլար), Միացյալ Նահանգները (148 միլիոն դոլար) և Շվեյցարիան (65 միլիոն դոլար):

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին