Ահարոն Խաչատրյանը խրախուսել է Վարդենիսի ավագ դպրոցի վաստակաշատ մանկավարժներին

2 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը խրախուսել է Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի երկարամյա ու վաստակաշատ մանկավարժներ Ոսկան Ոսկանյանին, Անահիտ Մադոյանին, Ժասմեն Միդոյանին, Սվետլանա Մերգերյանին, Գայանե Եղիկյանին, Արմինե Ալեյանին, Հերմինե Մելքոնյանին, Էմիլյա Ենգոյանին և Աստղիկ Սաֆարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավարի աշխատասենյակում հրավիրված հանդիպման ընթացքում Ահարոն Խաչատրյանն արժևորել է մանկավարժների կատարած սրտացավ և աշակերտակենտրոն աշխատանքը, բարձր գնահատել նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու նվիրվածությունը՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում արձանագրվող յուրաքանչյուր հաջողություն համայնքի զարգացման կարևոր նախադրյալ է։ Այնուհետև համայնքի ղեկավարը հուշանվերներ և շնորհակալագրեր է հանձնել մանկավարժներին՝ կրթության բնագավառում ցուցաբերած բարեխիղճ, արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև սերունդների կրթության և դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

«Տևական տարիների ձեր վաստակն անուրանալի է, անգնահատելի։ Ուրախալին այն է, որ այսօր էլ դուք շարունակում եք նույն եռանդով կրթել ու դաստիարակել մեր երեխաներին, որոնցից յուրաքանչյուրը կյանք է մտնում որպես գիտակ ու կայացած մարդ, որպես Հայաստանի Հանրապետության նվիրյալ, կիրթ ու դաստիարակված քաղաքացի։ Այս խրախուսանքն ընդունեք որպես երախտագիտության նշան՝ ձեր կատարած հայրենանվեր, անգնահատելի աշխատանքի դիմաց»,-նշել է Ահարոն Խաչատրյանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը