Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է գիրք նվիրելու օրը

3 րոպեի ընթերցում

Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում բազմաբովանդակ միջոցառումներով է նշվել «Գիրք նվիրելու տոնը և թումանյանական շաբաթը»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, գիրք նվիրելու օրվա շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարան են հրավիրվել Գավառի կրթական և մշակութային օջախների տնօրենները, ուսուցիչներն ու աշակերտները, ուսանողները և գրքասերները։ Նախօրոք գրադարանում պատրաստվել է «Հովհաննես Թումանյանի աշխատասենյակ» անկյունը։ Ապա օրը մեկնարկել է «Գրական ուղևորություն Թումանյանի հետ» գրական-վիկտորինա մրցույթով, Գավառի ավագ դպրոցի, Գավառի Լ․ Մնացականյանի անվան թիվ 7 և Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցների աշակերտների մասնակցությամբ, որը կազմակերպվել է գրադարանի մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանի նախաձեռնությամբ։

Ժյուրիի անդամները բարձր են գնահատել  մասնակիցների ակտիվությունը, բովանդակալից պատասխանները և գրական ճաշակը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը երիտասարդ սերնդի կրթության և մշակութային զարգացման գործում։

Միջոցառումը վերածվել է հետաքրքիր և մտերմիկ գրական ճանապարհորդության։ Վիկտորինայի ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվել են  շնորհակալագրերով, իսկ դպրոցներին հանձնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերով հրատարակված գրականությունից՝ որպես համագործակցության և ընթերցանության խթանման խորհրդանիշ։

Գիրք նվիրելու օրվա շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանի կողմից գրքային գեղեցիկ նախաձեռնություն իրականացվեց Գավառի բժշկական կենտրոնում՝ բուժառուներն և բուժաշխատողները ստացան նվեր գրքեր։

«Տոնի առանձնահատուկ պահերից էր Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությունը` Խանում Խաչատրյանի գլխավորությամբ։ Աշակերտները բեմադրեցին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթը՝ պարգևելով ներկաներին ուրախություն և տոնական տրամադրություն։ Միջոցառման ավարտին աշակերտները ստացան նվեր-գրքեր Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանի կողմից։ Գրքի տոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գիրքը կարող է միավորել տարբեր ոլորտներ, սերունդներ և սրտեր»,-ներկայացրեց Մարիամ Համբարձումյանը։

Գիրք նվիրելու տոնին  նվիրված միջոցառումներ են իրականացվել նաև Գեղարքունիքի մարզի Մարտունիի Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի կենտրոնական գրադարաններում, հանրակրթական ու նախադպրոցական  հաստատություններում։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը