Թեհրանը կարձագանքի իր դեմ ագրեսիային, իսկ թշնամական ռազմաբազաները կհամարի օրինական թիրախներ. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Իրանը չի պատրաստվում պատերազմ սկսել, սակայն վճռականորեն կարձագանքի իր դեմ ուղղված ցանկացած ռազմական ագրեսիայի, իսկ թշնամական ռազմաբազաները կհամարի օրինական թիրախներ, ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Ջեյմս Կարիուկիին ուղղված նամակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, որին նամակը տրամադրել է ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ չի ձգտում լարվածության կամ պատերազմի և չի սանձազերծի պատերազմ։ Սակայն ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը վճռականորեն կգործի՝ կատարելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված իր անբաժանելի իրավունքը», - ասվում է նամակում։

Իրավանին հավելել է, որ իր դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր բազաներն ու օբյեկտները կհամարի հակահարվածի օրինական թիրախներ։

«Նման պայմաններում տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր բազաները, օբյեկտներն ու միջոցները կհանդիսանան օրինական թիրախներ Իրանի վճռական արձագանքի համատեքստում։ Միացյալ Նահանգները կկրի լիակատար և ուղղակի պատասխանատվություն ցանկացած անկանխատեսելի և անվերահսկելի հետևանքի համար», - ասվում է նամակում։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի վերաբերյալ վկայում են ռազմական ագրեսիայի իրական վտանգի մասին։ Իրավանիի խոսքով՝ դա աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի համար և լրջորեն կսպառնա միջազգային խաղաղությանը և անվտանգությանը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը 10-15 օր ունի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար, այլապես «վատ բաներ կպատահեն»։

Իրան

Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար

Հայերեն Français Русский

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող