Իրան

Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար

1 րոպեի ընթերցում

Թրամփն Իրանին 10-15 օր է տվել համաձայնագիր կնքելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին կոչ է արել համաձայնության հասնել իր միջուկային ծրագրի շուրջ և Թեհրանին դրա համար տվել է 10-15 օր ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ջորջիա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from Fox-ը։

«Կա՛մ մենք համաձայնության կհասնենք, կա՛մ նրանց համար ցավալի կլինի…. Կարծում եմ՝ 10-15 օրը բավական կլինի։ Դա առավելագույնն է», - ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն գործարքի կհասնի «այս կամ այն եղանակով»։

Մինչ այդ, Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ առաջիկա տասը օրվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Իրանի հետ համաձայնություն ձեռք բերվել է թե ոչ։ Նա նշել էր, որ եթե դա տեղի չունենա, «վատ բաներ կպատահեն»։

ԱՄՆ-ն ռազմական ուժեր է կուտակում տարածաշրջանում։ Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ կլինեն Իրանին հարվածել արդեն իսկ առաջիկա հանգստյան օրերին, սակայն Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում