Քաղաքականություն

Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական շփում են ունեցել Վաշինգտոնում

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական շփում են ունեցել Վաշինգտոնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական շփում է ունեցել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են Հայաստանի վարչապետն ու Իլհամ Ալիևը զրուցում։

Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի զրույցին ներկա են եղել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոևը։ 

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով  Վաշինգտոնում է՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որի հիմնադիր անդամներից է նաև Հայաստանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում