Իրան

Պեսկովը պլանային է անվանել ռուս-իրանական ռազմածովային զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Պեսկովը պլանային է անվանել ռուս-իրանական ռազմածովային զորավարժությունները

Ռուսաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները պլանային են, դրանք համաձայնեցվել են մինչև Մերձավոր Արևելքում լարվածության սրացումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պլանային զորավարժություններ են, և դրանք  համաձայնեցվում են նախօրոք», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք զորավարժությունները կապված են Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության սրացման հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում