Ապրիլի 1-ից կանխիկ կենսաթոշակ չի լինելու. նախարարը թոշակառուներին հորդորում է մինչև մարտի 5-ը ձեռք բերել քարտեր

2 րոպեի ընթերցում

Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ համապատասխան օրենքն ընդունվել է դեռ դեկտեմբերին, իսկ կառավարության որոշումներով այժմ կարգավորվում է ամբողջ գործընթացը։

«Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները և նպաստները վճարվելու են անկանխիկ եղանակով։ Մինչև մարտի 5-ը խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել  բանկը և ստանալ բանկային քարտ»,-ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ եթե մինչև մարտի 5-ը քաղաքացիները ինքնուրույն ընտրություն չկատարեն, բանկը կընտրվի ավտոմատ եղանակով՝ համակարգի միջոցով, պատահականության սկզբունքով։

«Եթե ընտրությունը կատարվի ավտոմատ, ապա մինչև ապրիլի 1-ը հնարավոր չի լինելու փոխել վճարող բանկը, որպեսզի ապահովենք սահուն անցումը»,-ընդգծեց նախարարը։

Թորոսյանի տվյալներով՝ դեկտեմբերի սկզբին մոտ 50 հազար քաղաքացի կենսաթոշակ կամ նպաստ էր ստանում կանխիկ եղանակով, մինչդեռ ներկայումս այդ թիվը նվազել է մինչև 21 հազար 539։

«Մոտ 30 հազար քաղաքացի արդեն ինքնուրույն անցել է անկանխիկի դաշտ, և օրական ևս 1000-1500 քաղաքացի շարունակում է անցնել»,-նշեց նա։

Նախարարությունը նախատեսում է սուրհանդակային ծառայությամբ բանկային քարտերը հասցնել այն քաղաքացիներին, որոնք օբյեկտիվորեն չեն կարող ինքնուրույն գնալ բանկ։ Նախնական ցանկում ընդգրկվելու են 85 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև 75-85 տարեկան ծանր սահմանափակումներ ունեցող քաղաքացիները։

Թորոսյանը նաև ներկայացրեց անկանխիկ վճարումների հետվճարի ծրագրի տվյալները։ Նրա խոսքով՝ հունվարին արդեն 445 հազար 228 քաղաքացի օգտվել է ծրագրից, ինչը շուրջ 15 հազարով ավելի է դեկտեմբերի համեմատ։

Հունվարին քաղաքացիներին վերադարձվել է 2.9 միլիարդ դրամ՝ նախորդ ամսվա 1.8 միլիարդի դիմաց։ Միջին հետվճարը կազմել է մոտ 7000 դրամ, իսկ առավելագույն շեմը սահմանված է 10 հազար դրամ՝ 20 տոկոսի չափով։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով