Խոսե Բալկասարը երդում է տվել որպես Պերուի ժամանակավոր նախագահ

1 րոպեի ընթերցում

Պերուի խորհրդարանի նոր նախագահ Խոսե Մարիա Բալկասարը երդում է տվել որպես երկրի ժամանակավոր նախագահ: Արարողությունը հեռարձակվել է Կոնգրեսի YouTube ալիքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Երդվում եմ հանուն բոլոր պերուացիների ազնվորեն կատարել հանրապետության նախագահի պարտականությունները, որոնք  ընդունում եմ Պերուի Սահմանադրությանը համապատասխան՝ այս պահից մինչև 2026 թվականի հուլիսի 26-ը», - հայտարարել է Բալկասարը:

Հուլիսին նախագահի պաշտոնը կզբաղեցնի այն քաղաքական գործիչը, որը կընտրվի ապրիլի 12-ին նշանակված ընտրությունների արդյունքներով:

Բալկասարը փոխարինել է Խոսե Խերիին, որին պերուացի օրենսդիրները փետրվարի 17-ին անվստահության քվե են հայտնել նրա նկատմամբ կոռուպցիայի և ազդեցության չարաշահման շուրջ հետաքննության պատճառով։

Խերին պաշտոնը զբաղեցնում էր 2025 թ. հոկտեմբերի 10-ից՝ հանցավորության աճի ֆոնին նախագահ Դինա Բոլուարտեի պաշտոնանկությունից հետո։ Բոլուարտեի հեռանալը դարձել է երկարատև քաղաքական ճգնաժամի հերթական դրվագը. 2016 թվականից ի վեր երկրում փոխվել է յոթ նախագահ։

Աշխարհ

Պերուի Կոնգրեսն ընտրություններից երկու ամիս առաջ պաշտոնանկ է արել ժամանակավոր նախագահին

Հայերեն Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները