Պերուի Կոնգրեսն ընտրություններից երկու ամիս առաջ պաշտոնանկ է արել ժամանակավոր նախագահին
1 րոպեի ընթերցում

Պերուի Կոնգրեսը քվեարկել է ժամանակավոր նախագահ Խոսե Խերիի պաշտոնանկության օգտին՝ նրա նկատմամբ կոռուպցիայի և ազդեցության չարաշահման շուրջ հետաքննության պատճառով։ Որոշումն ընդունվել է, երբ ընտրություններին երկու ամսից էլ պակաս ժամանակ է մնացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Խորհրդարանի տվյալներով՝ Խերիի պաշտոնանկության օգտին քվեարկել է 75 պատգամավոր, 24-ը դեմ է հանդես եկել, ձեռնպահ է մնացել երեք պատգամավոր։
Խերին պաշտոնը զբաղեցնում է 2025 թ. հոկտեմբերի 10-ից՝ հանցավորության աճի ֆոնին նախագահ Դինա Բոլուարտեի պաշտոնանկությունից հետո։ Բոլուարտեի հեռանալը դարձել է երկարատև քաղաքական ճգնաժամի հերթական դրվագը. 2016 թվականից ի վեր երկրում փոխվել է յոթ նախագահ։
Խորհրդարանը պետք է պատգամավորներից ընտրի նոր ժամանակավոր նախագահ, որն իր պարտականությունները կկատարի մինչև հուլիսի 28-ը, երբ իշխանությունը կփոխանցվի ապրիլի 12-ի ընտրությունների հաղթողին։ Խերին ինքը աշխատանքի կվերադառնա Կոնգրես՝ մինչև ներկայիս գումարման լիազորությունների ավարտը։
Ժամանակավոր առաջնորդի թեկնածության շուրջ քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 18-ին, երբ օրենսդիրները գրանցեն իրենց թեկնածուներին։